
Ուկրաինան անմիջապես հետ է կանչում իր երկու դեսպաններին՝ Ղրղզստանից և Վրաստանից։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մեր դիվանագետները հենց հիմա արդար և բացարձակապես անհրաժեշտ որոշումներ են կայացնում այն պետությունների նկատմամբ, որոնք փոխել են իրենց խոսքը և միջազգային իրավունքը: Մենք անմիջապես հետ ենք կանչում Ղրղզստանից՝ խորհրդակցություն անցկացնելու Ուկրաինայի դեմ ագրեսիան արդարացնելու համար:
Անհապաղ հետ ենք կանչում Վրաստանում դեսպանին՝ կամավորների գալուն խոչընդելու համար, ովքեր ցանկանում են օգնել մեզ, ինչպես նաև պատժամիջոցների նկատմամբ ոչ բարոյական դիրքորոշման համար»,- ասել է Զելենսկին։




