ԿարևորՄիջազգային

Բայդենը դաշնակիցներին նոր հանդիպման է հրավիրել Ուկրաինայի հարցով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկուշաբթի օրը դաշնակիցներին հրավիրել է նոր տեսակոնֆերանս անցկացնել Ուկրաինայում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

Լրատվամիջոցները Սպիտակ տան վրա հղումով հայտնում են, որ հանդիպմանը կմասնակցեն Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Ուկրաինայի հարևան երկրների՝ Լեհաստանի և Ռումինիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրամիության և ՆԱՏՕ-ի ղեկավարությունը:

Զրույցը նախատեսված է այսօր՝ Մոսկվայի ժամանակով 19:15-ին, այն փակ կլինի մամուլի համար։

Կարդացեք նաև

Back to top button