ԿարևորՄշակույթ

Այսօր կինոյի վարպետ Ալբերտ Մկրտչյանը կդառնար 85 տարեկան

Անվանի կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Ալբերտ Մկրտչյանն իր ստեղծագործություններում հաճախ վերապրել ու պատկերել է իր մանկությունը, որի արդյունքում նրա ֆիլմերն ունեն հանդիսատեսի հետ երկխոսելու առանձնահատուկ ջերմություն՝ փոխանցելով մարդկային խորը հույզերն ու մտորումները:

Վարպետը համառ էր և իր ստեղծագործական ճանապարհին նախընտրում էր հաղթահարել խոչընդոտները՝ ստեղծելով ազգային ֆիլմեր, որոնք ներկայացնում են համամարդկային արժեքներ:

Ալբերտ Մկրտչյանի ստեղծած «Կյանքի լավագույն կեսը», «Խոշոր շահում», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Շնչառություն», «Ուրախ ավտոբուս» և այլ ազդեցիկ ֆիլմեր ընդմիշտ կմնան հայկական կինոյի ոսկե ֆոնդում։

Ալբերտ Մկրտչյանն աշխատել է հեռուստաֆիլմերի «Երևան» կինոստուդիայում և Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայում:

2000 թվականից եղել է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը։ 1980-2001 թվականներին դասավանդել է Երևանի պետական մանկավարժական համալսարանում, (պրոֆեսոր՝ 1995 թվականից), 2001-ից՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում:

Պարգևատրվել է ՀՀ Մովսես Խորենացի (2000 թ.), Մշակույթի նախարարության ոսկե (2007 թ.) մեդալներով:

Կարդացեք նաև

Back to top button