ԿարևորՀասարակություն

Ադրբեջանական զինուժը Խրամորթում ահաբեկում է գյուղացիներին

Ադրբեջանական զինուժը երեք օր անընդմեջ ահաբեկում է Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներին՝ պահանջելով լքել գյուղը և սպառնալով ուժ կիրառել, եթե նրանք չենթարկվեն, հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Օմբուդսմենն այցելել է գյուղ և մանրամասներ կհաղորդի։

Գյուղում են նաև ոստիկանության Ասկերանի շրջանային վարչության աշխատակիցները, ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատուները։ Ադրբեջանական կողմի հետ բանակցությունները շարունակվում են։ Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության մամուլի խոսնակ Հունան Թաթևոսյանը։

Նրա խոսքով, խուճապ չկա, ոչ ոք չի պատրաստվում լքել գյուղը։

Նա նշում է, որ բացի տեղացիներից, այստեղ են բնակություն հաստատել նաև այլ համայնքներից տեղահանված 12 ընտանիք։

Բանակցություններ են տարվում հակառակորդի հետ, որոնց մասին կտեղեկացվի։

Կարդացեք նաև

Back to top button