
1995-ին Փարիզում բացվեց ՀՀ դեսպանությունը։ Հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաեւ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը՝ պետական ծառայության ընդամենը երկամյա փորձով մի երտասարդ։ 30 տարի անց նա այդ օրը հիշում է որպես աննկարագրելի զգացողությունների մի դրվագ․
«Այդ օրվա հանդիսությանը մասնակցում էին 600 ավելի անձինք, այդ թվում՝ մեծ արտիստներ Շառլ Անձնավուրը և Էնրիկո Մասիասը։ Մի յուրահատուկ աննկարագրելի զգացում ապրեցինք, երբ Հայաստանի արտգործնախարար Վահան Փափազյանի հետ ծափողջյունների ներքո բարձրացրինք հայոց եռագույնը՝ դեսպանատան վրա, և մեր դրոշը փողփողաց Փարիզի երկնակամարում՝ 70 տարվա ընդմիջումից հետո»։
Վահան Տեր-Ղևոնդյանն ասում է՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների հաստատումը համընկավ մեր երկրի համար բախտորոշ ժամանակաշրջանի՝ արցախյան պատերազմի ամենածանր օրերի, տնտեսական ու էներգետիկ ճգնաժամի հետ։ Միաժամանակ, նկատում է․
«Բայց դա նաև նորահաստատ հայկական պետության ամրապնդման, Արցախում զինադադարի հաստատման և ճգնաժամի հաղթահարման մի փուլ էր, որի ընթացքում մշտապես մեր կողքին էին Ֆրանսիայի Հանրապետությունը, ֆրանսիական ամենատարբեր պետական, հասարակական ու մարդասիրական կառույցներ և իհարկե, ֆրանսահայ համայնքը»։
Այսօր հայ-ֆրանսիական ամուր կապ եւ համագործակցություն կա քաղաքական, տնտեսական, կրթության, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ այլ ոլորտներում։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը կարեւորում է Ֆրանսիայի աջակցությունը 2020-ի արցախյան պատերազմի ժամանակ։ «Առանձնաշնորհյալ»,–ասում է այս բառով են բնութագրվում հայ-ֆրանսիական հարաբերությունները․
«Հայ-ֆրանսիական հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են և բնորոշվում են որպես առանձնաշնորհյալ։ Այդ բարեկամությունը դարերի պատմություն ունի։ Հայերը կռվել և ֆրանսիացիների կողքին են եղել միջնադարից՝ Կիլիկյան Հայաստանից սկսած, նաև Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ։ Իսկ 20-րդ դարասկզբին Ֆրանսիան եղբայրական ձեռք է մեկնել Ցեղասպանությունը վերապրած տասնյակ հազարավոր հայերի, որոնք երկրորդ հայրենիքը գտան այդ երկրում»։
Հաաստանի Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն հուսով է, որ երեսուն տարի անց՝ դեսպանության շենքում կնշվի հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 60-ամյակը։
«Երեսնամյա դիվանագիտական հարաբերությունները ընդհանուր նպատակներ ու սկզբունքներ են, օրինակ՝ հավասարակշռության և խաղաղության որոնումն աշխարհում, որը հնարավորություն կընձեռի բոլոր երկրներին՝ գտնելու իրենց տեղը և կերտել իրենց ճակատագիրը լիակատար ինքնիշխանությամբ»։
Հայ-ֆրանսիական դիվանագիտական հարաբերությունների 30 ամյակի առթիվ Փարիզից շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար Ժան-Բատիստ Լմուանը։ Ֆրանսիայի նախագահի հովանու ներքո մոտ ապագայում Փարիզում կանցկացվի հայ-ֆրանսիական համաժողով, որը նոր հեռանկարներ կբացի հայ երիտասարդության առջև։ «Ֆորումը կրելու է «Հավակնություններ. Ֆրանսիա-Հայաստան» խորագիրը, ասում է պետքարտուղար Լմուանը։ Նա հիշեցնում է՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ տնտեսական համագործակցության հավակնոտ ճանապարհային քարտեզ է ստորագրվել։




