ԿարևորՀասարակություն

Ամեն ինչ արվելու է պոլիկլինիկաներում բժշկական նոր սարքավորումների համալրման ուղղությամբ. Երևանի փոխքաղաքապետ

Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ավագանու անդամների և առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանի հետ շարունակում է աշխատանքային շրջայցերը համայնքային բուժհաստատություններ: Հերթական այցի ընթացքում քաղաքապետի տեղակալը ծանոթացել է քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Կարմիր Բլուր», «Նուբարաշեն», «Սարի Թաղ» և «Նորագավիթ» պոլիկլինիկաների շենքային պայմաններին և ծառայություններին, լսել քաղաքացիների կարծիքներն ու առաջարկությունները:

Գևորգ Սիմոնյանը նշել է, որ որպես առաջնային բուժական օղակի կառույցներ, ամեն ինչ արվելու է՝ պոլիկլինիկաներում սպասարկման որակի ու մատուցվող ծառայությունների բարձրացման, ինչպես նաև բժշկական նոր սարքավորումների շարունակական համալրման ուղղությամբ: Տեղերում տրվել են հանձնարարականներ:

Միջինացված տվյալներով օրական կտրվածքով համայնքային պոլիկլինիկաներ է այցելում 7000-8000 քաղաքացի:

Կարդացեք նաև

Back to top button