ԿարևորՀասարակություն

ՊԲ-ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել. ԱՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն  է տարածել, որի համաձայն ՊԲ-ի ստորաբաժանումները  փետրվարի 23-ին   ժամը 10:05-ի սահմաններում  կրակ  են բացել Արցախի Հանրապետության հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:

Իրականում  առաջնագծի տվյալ հատվածում ադրբեջանական կողմն է  խախտել հրադադարը, ինչի հետևանքով հայկական կողմը կորուստներ չի կրել:

Հրադադարի խախտման  փաստի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

Արցախի Հանրապետության պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հավաստում է իր հավատարմությունը հրադադարի պահպանման ռեժիմին  և տեղեկացնում, որ նշված կամ որևէ այլ ուղղությամբ ՊԲ- ի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը չի խախտվել:

Կարդացեք նաև

Back to top button