ԿարևորՀասարակություն

ԱԺ արտահերթ նիստը չի կայացել, քվորում չի ապահովվել

Ազգային ժողովի փետրվարի 23-ի արտահերթ նիստում ժամը 16:00-ի դրությամբ քվորում չի ապահովվել:

ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ 4 ժամվա ընթացքում գրանցվել է 31 պատգամավոր. կրկին քվորում չկա, ըստ այդմ՝ նիստը համարվում է չկայացած:

Արտահերթ նիստը նախաձեռնել էր «Հայաստան» խմբակցությունը, օրակարգում ընդգրկված էր ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ԱԺ հայտարարության նախագիծը:

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորների գրանցումը շարունակվել է 4 ժամ՝ 12:00-ից մինչեւ 16:00-ը:

Կարդացեք նաև

Back to top button