ԿարևորՔաղաքական

Դեսպան Տիգրան Բալայանն այցելել է հայաշատ Ալմելո

Փետրվարի 21-ին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայան Ալմելոյում հանդիպել է SGP կուսակցությունից Եվրախորհրդարանի անդամ Բերտ-Յան Ռուիսենին և Օվերայսել նահանգի SGP կուսակցության պատասխանատուներին։

Հանդիպմանը, որ տեղի է ունեցել Ալմելոյի հայ առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ Օնիկ Գելիջիի նախաձեռնությամբ և բազմաթիվ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել են Ադրբեջանի իշխանությունների ապօրինի գործողությունների կասեցման, հայ ռազմագերիների վերադարձի և հայկական ժառանգության պահպանման հարցեր։

Եվրախորհրդարանի պատգամավորը անընդունելի համարել է Ադրբեջանի իշխանությունների հանցավոր քայլերը և վստահեցրել, որ հավելյալ ջանքեր կներդնի արարքների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ալմելոյում դեսպան Բալայանը այցելել է նաև ՀՄԸՄ ԱԼմելոյի Homenetmen Almelo սպորտային կենտրոնի շինհրապարակ, ծանոթացել կենտրոնի կառուցման աշխատանքների ավարտական փուլին։

Կարդացեք նաև

Back to top button