
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ամփոփել է այս պաշտոնում իր գործունեության մեկ տարին։ Այս ընթացքում արված ու անելիք գործերի, ինչպես նաեւ լուծման իրենց հերթին սպասող խնդիրների մասին ամփոփիչ զեկույցը ներկայացրել եւ լրագրողների հարցերին պատասխանել է՝հրավիրված մամուլի ասուլիսում։




