
Փետրվարի 20-ին Քաղսիի դահուկավազքի մարզական ակումբի նախաձեռնությամբ` ի դեմս կազմակերպիչներ Վաչիկ Մելքոնյանի և Վարսենիկ Վարդանյանի, Քաղսի վարչական շրջանում, Քաղսիի և Լոռու մարզի դահուկորդների մասնակցությամբ, կազմակերպվել է դահուկավազքի մանկապատանեկան հանրապետական առաջնություն` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։
Առաջնության մրցավարությունն իրականացրել է Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան` ի դեմս տնօրեն Գագիկ Սարգսյանի: Առաջնությանը ներկա են եղել Քաղսիի վարչական ղեկավարն ու Հրազդանի համայնքապետարանի ներկայացուցիչներ, վարչական շրջանի բնակիչներ, հյուրեր:
Առաջին տեղեր գրաված մարզիկները համապատասխանաբար պարգևատրվել են հավաստագրերով, մեդալներով և գավաթներով։ Շնորհակալագրեր են հանձնվել Քաղսի վարչական շրջանի անմահացած հերոսներ Սամվել Մելքոնյանի և Սևակ Խոյեցու հարազատներին։




