
Փետրվարի 18-ին դեսպան Մակունցը Սթենֆորդի համալսարանի հրավերով այցելեց նորաստեղծ հայագիտության կենտրոն, որը գործում է համալսարանի՝ Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի ուսումնասիրությունների կենտրոնի շրջանակներում։
Կենտրոնի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի պետական համալսարանի, այլ հաստատությունների և կառույցների հետ հնարավոր համագործակցության հեռանկարները։
Սթենֆորդի համալսարանում պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և ուսանողների հետ ընդլայնված հանդիպման ընթացքում (որին եղել է նաև առցանց մասնակցություն) դեսպան Մակունցը հանդես եկավ ելույթով, ներկայացրեց ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդմանը միտված ՀՀ հետևողական քաղաքականությունը, անդրադարձավ ՀՀ անվտանգության, ինքնիշխանության, պետականության շուրջ Սփյուռքի և ՀՀ քաղաքացիների ջանքերի մեկտեղման կարևորությանը։
Ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում դեսպան Մակունցն անդրադարձավ նաև տարածաշրջանում ներկայումս ընթացող բարդ գործընթացներին։




