ԿարևորՄիջազգային

Պուտինն ու Բայդենն ընդունել են Ֆրանսիայում հանդիպելու Մակրոնի առաջարկը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ընդունել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկը՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության հարցերով գագաթնաժողով անցկացնելու վերաբերյալ։

Ինչպես կիրակի հայտնել է Ելիսեյան պալատը, Մակրոնն «առաջարկել է գագաթնաժողով նախագահ Բայդենի և նախագահ Պուտինի միջև, այնուհետև համապատասխան շահագրգիռ կողմերի հետ՝ Եվրոպայում անվտանգության և ռազմավարական կայունության հարցերը քննարկելու համար»:

ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարները «համաձայնել են նման բարձր մակարդակի հանդիպման դրույթներին»։ Գագաթնաժողովի հարցերը կպատրաստեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը փետրվարի 24-ի հանդիպման ժամանակ։

Նման հանդիպում «կարող է տեղի ունենալ միայն այն պայմանով, որ Ռուսաստանը չներխուժի Ուկրաինա»։

Կիրակի ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երկու հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ։

Կարդացեք նաև

Back to top button