ԿարևորՄիջազգային

Ռոստովի մարզում արտակարգ դրություն է մտցվել

Ռոստովի մարզում արտակարգ դրություն է մտցվել Դոնբասից փախստականների թվի աճի պատճառով։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ շաբաթ օրը հայտարարել է Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։

«Հաշվի առնելով ժամանող քաղաքացիների թվի աճի միտումը՝ նպատակահարմար ենք գտնում փետրվարի 19-ին ժամը 10:00-ից մտցնել արտակարգ դրություն»,- ասել է ՌԴ ԱԻՆ պետի պաշտոնակատար Ալեքսանդր Չուպրիյանն օպերատիվ խորհրդակցության ժամանակ։ .

Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանի 26 շրջան պատրաստ է ընդունել Դոնեցկից և Լուգանսկից փախստականների։

«Ներկայում 26 շրջան մեզ ցուցակներ է ուղարկել, որ պատրաստ են [փախստականներ ընդունել]», — ասել է նա։

Չուպրիյանը հավելել է, որ ռուսական երկաթուղիները պատրաստ են գնացքներ տրամադրել Ռոստովի մարզին, որպեսզի փախստականները տեղափոխվեն այլ շրջաններ։

Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ Ռուսաստանում Դոնբասից փախստականներին ընդունելու համար պատրաստ է ավելի քան 280 ժամանակավոր կացարան:

Ուրբաթ օրը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստան տարհանելու մասին, մասնավորապես, Ռոստովի մարզ՝ ռազմական գործողությունների սպառնալիքի պատճառով։

Կարդացեք նաև

Back to top button