
Փետրվարի 19, 20-ին, գիրք նվիրելու օրվա կապակցությամբ և Եղիշե Չարենցի 125-ամյակին ընդառաջ, Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում կցուցադրվեն Մ.Սարյանի անձնական գրադարանում պահպանված գրքեր՝ Ե.Չարենցի մակագրությամբ, հայտնում են Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից:
Կցուցադրվեն նաև երկու մեծերի բարեկամությունը հավաստող այլ վավերագրեր, կհնչի Սարյանի ընթեցմամբ Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծության ձայնագրությունը:
Ցուցադրությունը կրում է «Մարտիրոս Սարյան և Եղիշե Չարենց մեծ բարեկամության խոսուն վկաներ» խորագիրը։





