
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Տիգրան Հակոբյանի հրամանով Երևանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներից 130 հոգանոց խումբ է կազմվել, և սկսվել են ՄՀՀ տարածքի մաքրման աշխատանքները։
ՀՈԱԿ-ի տեխնիկայով տարածքը մաքրվում է քարերից, ճյուղերից, աղբից։ Հնձում են չոր խոտն ու հարթեցնում հողը։ Այս պահի դրությամբ տարածքից արդեն հանվել է 52 մեքենա աղբ, քար ու չորուկ։




