ԿարևորՀասարակություն

Որևէ մեկի տարածք չենք ներխուժել. կառուցապատողն արձագանքում է քիմիայի ինստիտուտի շուրջ ստեղծված աղմուկին

ԳԱԱ Մնջոյանի անվան օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի գիտնականները բողոքում են համալիրի տարածքում բնակելի շենք կառուցելու դեմ։ Երեկ նրանք  ահազանգել էին, որ կիրակի լուսադեմին՝ ոչ աշխատանքային օրով, կենտրոնի պարիսպի մի հատված հանվել է, ու կառուցապատողը դրել է իրենը՝ որպես մուտք։ Կառուցապատող ընկերությունը հայտարարում է, որ սա ապատեղեկատվություն է և իրականությանը չի համապատասխանում։ «Գրին Փրոփերթի Դիվելոփմենթ» ընկերության մամուլի պատասխանատու Նարեկ Մանուկյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում պարզաբանել է, որ իրենք գործել են միայն ընկերությանը պատկանող տարածքում։

«Կենտրոնի որևէ մասնաճյուղի որևէ տարածքում մենք որևէ  գործողություն չենք իրականացրել։ Դա ապատեղեկատվություն է։ Մենք մեր տարածքում մեզ  համար տեղադրել ենք դարպաս, որպեսզի ապահովենք մեր աշխատակիցների ելումուտը։ Մենք գործողություն ենք կատարում օրենքով մեր ընկերությանը պատկանող տարածքում։ Այո, դա տեղի է ունեցել կիրակի լույս առավոտյան։ Իրենք նշում են ծանր տեխնիկայի առկայությունը․ օրը պատահական ընտրված չէր։ Քանի որ տեխնիկա  պետք է բերվեր, և պահակակետը դրվեր, խցանումներից խուսափելու և անցորդներիին չվտանգելու նպատակով մենք մեր գործողությունները կատարել ենք այն ժամանակ, երբ մարդիկ քիչ են եղել։  Մենք մեր տարածքում օրվա ցանկացած ժամի  չենք վախենում գործողություններ կատարել։  Մեր շենքը կկառուցվի երկու տարուց ոչ շուտ։ Իրենք անհանգստանում են այս շենքի բնակիչների համար, բայց այս շենքը երբ կառուցվի, վաճառքի համար հայտարարություն է տարածվելու, և ոչ ոք չի թաքցնելու, թե որտեղ է շենքը գտնվում։ Բնակիչները իրենք կորոշեն ՝ ուզո՞ւմ են այդ տարածքում տուն գնել, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

Back to top button