ԿարևորՀասարակություն

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչությանը թիրախավորելու փաստով քրեական գործ կհարուցվի

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել են գյուղատնտեսական աշխատանք իրականացնող քաղաքացուն: Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ փետրվարի 15-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման և խաղաղ բնակչությանը հերթական անգամ թիրախավորելու վերաբերյալ: 

Ստացված տեղեկությունների ստուգման արդյունքում Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Խրամորթ գյուղի վարչական տարածքում Խնապատ գյուղի բնակիչ Կ.Մ.-ի (ծնված 1983 թ.)՝ տրակտորով հերկ կատարելու ժամանակ հակառակորդի մարտական դիրքից նրա ուղղությամբ արձակված կրակոցներից վնասվել է տրակտորի հետևի անվադողը: 

Բաժնի պետ Արման Սարուխանյանի գլխավորությամբ դեպքի վայր են մեկնել շրջբաժնի ծառայողներն ու ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները: 

Նախապատրաստվում են նյութեր՝ քրեական գործ հարուցելու համար: 

Կարդացեք նաև

Back to top button