
Կանադայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և աջակցությամբ հայկական արտադրության Mankan խաղալիքները մուտք են գործել կանադական շուկա:
Reptilia ընկերության ներկրած ապրանքներն արդեն մատչելի են նրան պատկանող կենտրոնների ցանցում: Դեսպանությունը շարունակելու է աշխատանքները հայկական արտադրանքի արտահանումը խթանելու ուղղությամբ:




