ԿարևորՀասարակություն

Վրաստանում հաշվարկում են կիրակնօրյա երկրաշարժի վնասները

Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով վնասվել է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի դպրոցն ու մի քանի տուն։ Այս մասին «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասել է Մառնեուլիի սակրեբուլոյի մեծամասնական պատգամավոր Արսեն Հախվերդյանը։ 

Մառնեուլիի քաղաքապետի առաջին տեղակալ Ռոի Դեկանոիձեի գլխավորությամբ մի շարք պաշտոնյաներ գյուղում ծանոթացել են երկրաշարժի հետևանքերին։ 

Ինչպես պատգամավորն է «Ալիք մեդիային» ասել, հնարավոր է, որ Աղքյորփի գյուղի դպրոցը նորովի կառուցվի, քանի որ վնասները մեծ են:

Գյուղում վնասվել է նաև 7-8 տուն, որոնց սեփականատերերը վնասի չափը պարզելուց հետո պետության կողմից կստանան փոխհատուցում։ 

Աղքյորփի գյուղի բնակիչ Մելսիկ Վարդումյանի տունը ևս վնասվել է: «Ալիք մեդիայի» հետ զրույցում նա ասել է, որ վնասվել են տան երկու սենյակները, որտեղ առաջացած ճաքերը մոտ 10 սմ լայնություն ունեն:

Փետրվարի 13-ին, Թբիլիսիի ժամանակով 22:25 -ին Սամեբայի մոտակայքում երկրաշարժ էր արձանագրվել։ Վրաստանի սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի վերջնական տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.2 մագնիտուդ։

https://www.facebook.com/aliQmedia/videos/906739156677223

Կարդացեք նաև

Back to top button