
Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի սփյուռքի հարցերով ԱԳ փոխնախարար Անդրեաս Կացանիոտիսի հետ։Հանդիպման ընթացքում քննարկվել են արտասահմանում երկու համայնքային կառույցների համագործակցության թեմաներ, հայտնում է Հունաստանում ՀՀ դեսպանատունը։
Դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ հունական եւ հայկական համայնքային կառույցների միջեւ փոխվստահելի եւ ամուր ձեւավորված համագործակցություն կա, ինչը հաճախ թույլ է տալիս բազմաթիվ հարցերի շուրջ միասնական հանդես գալ։ Հունաստանի ԱԳ փոխնախարարը մեծապես կարեւորել է իր երկրում գործող հունահայ կառույցների դերը հայ-հունական հարաբերություններում։
Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է հունահայ համայնքային կառույցների հետ ձեռնարկվելիք մի շարք ծրագրեր։ Երկուստեք կարեւորվել է մի շարք նախաձեռնությունների համատեղ իրականացման գաղափարը։ Անդրադարձ է կատարվել համապատասխան ոլորտը կարգավորող գերատեսչությունների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների վերսկսմանը։




