ԿարևորՀասարակություն

Գյումրիի համայնքապետը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, տրվել են հանձնարարականներ

Հայաստանի տարածքում գրանցված երկրաշարժից անմիջապես հետո Գյումրու համայնքապետ Վարդգես Սամսոնյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն, համայնքապետարանի մի քանի բաժինների ղեկավարների տրվել են հանձնարարականներ։ Այս մասին հայտնում են Գյումրու համայնքապետարանից:

Անշարժ գույքի բաժնի պետի ժ/պ Գևորգ Գրիգորյանին հանձնարարվել է նաև կապ հաստատել համատիրությունների ղեկավարների հետ, ուսումնասիրել բազմաբնակարան շենքերում տիրող իրավիճակը։
Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ բազմաբնակարան շենքերում վնասների մասին տեղեկություններ չկան։

Կարդացեք նաև

Back to top button