ԿարևորՀասարակություն

Ծաղկեպսակ է դրվել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշակոթողին

Այսօր՝ փետրվարի 13-ին, արցախյան ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման 34-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները հանձնաժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ այցելել են Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղկեպսակ խոնարհել Արցախյան և Հայրենական պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Այնուհետև հանձնաժողովի անդամները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել քաղաքային հուշահամալիրի հարևանությամբ գտնվող արցախյան 3 պատերազմներում սրբագործված հայորդիների շիրիմներին։

Պաշտոնական արարողակարգին միացել էին նաև ԱՀ-ում գտնվող ՀՀ խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, ԱՀ ԿԳՄՍ նորանշանակ նախարար Անահիտ Հակոբյանը։

Արարողակարգն ուղեկցվում էր Պաշտպանության բանակի հրամկազմի ներկայացուցիչների մասնակցությամբ։

Կարդացեք նաև

Back to top button