ԿարևորՔաղաքական

Հայաստանը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ

Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է ջանքերը Հայոց ցեղասպանության ճանաչման և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ՝ Կառավարության գործողությունների ծրագրին համապատասխան, այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մենք դիտարկում ենք որպես հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության անվտանգության լրացուցիչ երաշխիք»,-ասել է արտգործնախարարը։

Խոսելով փետրվարի 24-ին Վիեննայում կայանալիք Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին՝ նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ նրանք կանցնեն առարկայական քննարկումների։

Կարդացեք նաև

Back to top button