ԿարևորՔաղաքական

Չավուշօղլուն ու Բլինքենը քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը

ԱՄՆ պետքարտուղար Անտոնի Ջ. Բլինկենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ, հայտնում է Պետքարտուղարությունը։

Պետքարտուղար Բլինկենը և արտգործնախարար Չավուշօղլուն քննարկել են ՆԱՏՕ-ի հետագա համակարգման և միասնության խնդիրները։

Ղեկավարները քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը և լրացուցիչ քայլերը, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ աջակցելու այդ ջանքերին։ Նրանք նաև խոսել են ԱՄՆ-Թուրքիա ամուր երկկողմ հարաբերությունները պահպանելու հնարավորությունների մասին:

Կարդացեք նաև

Back to top button