ԿարևորՀասարակություն

Փոփոխություններ՝ կարանտին սահմանելու որոշման մեջ (տեսանյութ)

ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական հոլովակ է պատրաստել կարանտին սահմանելու որոշման մեջ կատարված փոփոխությունների մասին:

ՀՀ կառավարությունը` հունվարի 31-ին, գրավոր քվեարկությամբ փոփոխություններ է արել «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 11-ին ընդունված որոշման մեջ։

Թույլատրվել է օդանավակայանում ժամանած անձանց դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները։ ժամանողների համար ինքնամեկուսացման ժամկետը կրկնակի նվազեցվել է։

Պատվաստված անձանց ինքնամեկուսացման օր է սահմանել ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 7 օրացուցային օրը, նախկին 14–ի փոխարեն, իսկ չպատվաստված անձանց ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված 10 օրացուցային օրը, որը կարող է կրճատվել մինչև 7 օրացուցային օր՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի առկայության դեպքում:

Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտել փետրվարի 1-ից։

2020 թվականին ընդունված «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշումը ՀՀ–ում ուժի մեջ է մտել 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ից։ Վերջնաժամկետը սահմանվել է 2022 թվականի հունիսի 20-ը։

Կարդացեք նաև

Back to top button