
«Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին մարդը, որի հետևորդների թիվն անցել է 400 միլիոնը իր 37-ամյակը նշելուց մեկ օր անց։
37-ամյա ֆուտբոլիստի Instagram-ի էջը գերազանցել է 400 միլիոն հետևորդների թիվը՝ դառնալով առաջին մարդը, ով երբևէ դա արել է:
Նախկինում նա ևս առաջինն էր, ով ունեցել է 300 միլիոն բաժանորդ instagram-ում։
Ներկայում ավելի մեծ թվով բաժանորդներ ունի միայն բուն սոցցանցի էջը՝ 469 միլիոն հետևորդ։




