ԿարևորՔաղաքական

Ընդդիմադիր խմբակցությունները նախագահի թեկնածու չեն առաջադրի

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածու չեն առաջադրի: Ընդդիմադիր խմբակցությունները նաև որոշել են որևէ կերպ չմասնակցել նախագահի ընտրությանը:

«Հայաստանի Սահմանադրությունը պահանջում է, որ Հանրապետության նախագահը պետք է լինի անաչառ, առաջնորդվի համազգային և համապետական շահերով», — համատեղ հայտարարության մեջ ասել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:

Նշելով, որ Հայաստանն այսօր ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերներ է դիմագրավում՝ ընդդիմադիր խմբակցությունները շեշտել են, որ համազգային համախմբումը, հանրային համերաշխությունն այլընտրանք չունեն:

«Չնայած Նախագահի ինստիտուտը պետք է հանդես գա որպես իրապես չեզոք և հասարակությանը համախմբող ինստիտուտ, օրվա իշխանությունը որոշել է առաջադրել և միայնակ ընտրել բացառապես սեփական ուժի Հանրապետության նախագահ», — նշված է հայտարարության մեջ:

Իշխող «Քաղաքացիական Պայմանագիր» խմբակցությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը:

Կարդացեք նաև

Back to top button