ԿարևորՀասարակություն

Առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն այսուհետ կսովորեն երաժշտական և արվեստի դպրոցներում. ԿԳՄՍՆ

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ երաժշտական և արվեստի դպրոցներում առաջին անգամ մեկնարկել են ներառականության ապահովմանն ուղղված դասընթացները: Դրանք իրականացնում է «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնը», հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Ծրագրի նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները չեն մեկուսանա ընդհանուր կրթական համակարգից, կկարողանան ստանալ ներառական ու որակյալ կրթություն և կիրացնեն գեղարվեստական կրթություն ստանալու իրենց իրավունքը:

Ուսումնական շուրջ 26 հաստատության 500 մանկավարժ հունվարից մայիս և սեպտեմբերից նոյեմբեր ամիսներին դասընթացներին մասնակցելու հնարավորություն կունենա: Արդյունքում ակնկալվում են մանկավարժների ներառական դասավանդման հմտությունների զարգացման ապահովում, գեղարվեստական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ընդգրկվածության աճ, ինչպես նաև վերջիններիս կրթության իրավունքի ապահովում:

Ծրագրի բանախոսները ոլորտի շուրջ 10 առաջատար մասնագետներն են, որոնք կիրականացնեն տեսական և գործնական դասընթացներ:

Կարդացեք նաև

Back to top button