ԿարևորՀասարակություն

H2O․ հագուստի ցուցադրություն՝ առանց մոդելների

Առաջին անգամ Հայաստանում տեղի կունենա աննախադեպ ինտերակտիվ ցուցադրություն՝ համեմված նորաձևության տարրերով: Ցուցադրությունը տեղի կունենա 2022 թվականի փետրվարի 13-15-ը Մարզահամերգային համալիրում և կտարբերվի իր մասշտաբայնությամբ ու մատուցման ձևով:

Ցուցադրության հեղինակ՝ Kivera Naynomis հանրահայտ բրենդի հեղինակ Արևիկ Սիմոնյանն ասում է՝ նման ցուցադրություն առաջին անգամ է լինելու Հայաստանում։

«Ցուցադրությունը կոչվում է H2O-ջուր, քանի որ ջուրը կյանքի խորհրդանիշ է, իսկ մեր կյանքն առանց ջրի պատկերացնելնուղղակի անհնար է: Այն լինելու է ինտերակտիվ, լուսային և ձայնային ձևավորմամբ՝ հագուստի ցուցադրության ձևով»,-ասում է Սիմոնյանը։

Ցուցադրություններից տարբերվում է նաև նրանով, որ այն լինելու է առանց մոդելների, հագուստները ներկայացվելու են հետաքրքիր տարբերակով, սակայն դիզայները չի բացահայտում՝ ինչպես:

«Կարծում եմ՝ առավել հետաքրքիր կլինի, երբ մարդիկ այդ ամենն անձամբ տեսնեն Միայն մեկ գաղտնիք կասեմ՝ լինելու է տարբեր խորագրերով 8 սրահ, ու դրանցում ցուցադրված հագուստներն ունենալու են իրենց պատմությունները։ Սրահ մտնելուց այցելուի համար պարզ է լինելու, թե որ սրահում է գտնվում։ Օրինակ, կլինի սրահ, որտեղ ցուցադրված հագուստների վրա կգտնեք մեր եկեղեցիների զարդանախշերից, հատկապես այն եկեղեցիների, որ կորցրել ենք հենց այս պատերազմի ժամանակ… Օրն էլ պատահական ընտրված չէ. Տյառընդառաջն է՝ քրիստոնյա աշխարհի համար շատ կարևոր օր»,- ընդգծում է դիզայները:

Արևիկն ասում է,որ նման ցուցադրության միտքը առաջացել է հետպատերազմյան ժամանակահատվածում: «Մտքումս միայն մի գաղափար կար՝ աշխարհին պետք ցույց տալ, որ այդ կոթողները, եկեղեցիները մշակութային օջախները հայկական են: Եվ համոզված եղեք, որ ցուցահանդեսի ժամանակ շատ բան կտեսնեն այցելուները»:

Կարդացեք նաև

Back to top button