
23-ամյա հայ դարպասապահ Ֆելիքս Ֆերահյանը պայմանագիր է կնքել Ֆինլանդիայի լավագույն ակումբներից մեկի՝ HIFK-ի հետ։
Նույն օրը` պայմանագրի ստորագրումից հետո, Ֆելիքսը մասնակցել է Ֆինլանդիայի լիգայի գավաթի համար HIFK — Ինտեր Տուրկու խաղին, որն ավարտվել է 1-0 հաշվով: Նա անառիկ է պահել դարպասը:
Ֆելիքսը ծնվել է Գերմանիայում, բայց մեծացել է Ֆինլանդիայում, ավարտել է Կայզերսլաուտերնի ֆուտբոլի ակադեմիան:
17 տարեկանում նա հանդես էր գալիս Ֆինլանդիայի Մ17 հավաքականում, սակայն 19-ում արդեն որոշել էր՝ խաղալու է Հայաստանի հավաքականում:
🇫🇮 FELIX FERAHYAN TO HIFK!!!
— 🇦🇲⚽Football Kentron (@FootballKentron) January 28, 2022
Good news keep coming from the far north!
Our 23 y/o young goalkeeper (YES!) just signed a contract with one of the best clubs in Finland!
But that’s not all, folks!
(1/2) pic.twitter.com/gbxKh8SkF8




