
Բանակային հիշողությունները միշտ տարբերվող են, թվում է՝ գույները հաճախ խտացված են՝ և՛ լավը, և՛ վատը։ Իսկ ինչպիսին են այն տղաների հիշողությունները, որոնց բանակային կյանքը խաչվեց պատերազմի հետ, 44-օրյա պատերազմի։
Հանրային ռադիոյի եթերում տարեսկզբից ներկայացվող «Կյանքին ասել այո՛» շարքի հերոսների պատմություններից հեղինակը՝ Ալիսա Գևորգյանը մի փոքր ծաղկաքաղ է արել՝ առանձնացնելով նրա՛նց ոչ հեռավոր բանակային կյանքի հիշողությունները, ապրումներն ու մտորումները։




