ԿարևորՀասարակություն

Այսօր Հայոց բանակի օրն է

Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է: Այսօր նշում ենք հայկական բանակի կազմավորման 30-րդ տարեդարձը:

Հայաստանի բանակի տոնը նշվում է հունվարի 28-ին, քանի որ 1992 թվականի նույն այդ օրը ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության վերաբերյալ» որոշումը։

Հայաստանի զինված ուժերի տոնը հաստատվել է 2001 թվականի հունվարի 6-ին Հայաստանի նախագահի ստորագրած «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի» մասին օրենքով։ 2002 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի Սահմանադրության մեջ լրացում է արվել՝ համաձայն որի հունվարի 28-ը սահմանվում է որպես ոչ աշխատանքային օր։

Կարդացեք նաև

Back to top button