
Հունվարի 26-ին դեսպան Վարուժան Ներսեսյանը ՄԹ խորհրդարանում հանդիպել է ՆԱՏՕ-ի ԽՎ ՄԹ-ի պատվիրակության ղեկավար, Պահպանողական կուսակցության անդամ Ալեք Շելբռուկին եւ նույն պատվիրակության ղեկավարի տեղակալ, Լեյբորիստական կուսակցության ներկայացուցիչ Քեվան Ջոնսին։ Հանդիպմանը ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ՄԹ միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման վերաբերյալ։
Դեսպան Ներսեսյանը ներկայացրել է ՀՀ-ՄԹ հարաբերությունների խորացման վերաբերյալ իր տեսլականը, ինչպես նաեւ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, Հայաստանի ներկայիս մարտահրավերները, 2020թ․ Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմից արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը։




