
ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանին են հանձնել ՀՀ «Բարեկամություն» շքանշանը։
«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ Հայաստանի պետական շքանշանը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է հայամետ կոնգրեսականը։

«Այն ինձ շնորհվել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ ի նշանավորումն Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված իմ ջանքերի համար»,- հայտնել է Բրեդ Շերմանը։
Բարեկամության շքանշանը շնորհվում է ժողովուրդների միջև քաղաքական, տնտեսական, գիտակրթական համագործակցության, մշակութային և կրոնական փոխըմբռնման, ինչպես նաև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար:





