
2007 թ.-ի հունվարի 19-ին ժամը 15.00 ին, Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրատան դռան առջև թուրք ազգայնականների կողմից սպանվեց պոլսահայ մտավորական Հրանտ Դինքը:
Կասկածյալին գտնելու հարցում օգնել է նրա հայրը, որը մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարն ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Որոշ քաղաքագետներ կարծում են, որ սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։
Այսօր Ստամբուլի հայկական «Ակոս» թերթի նախկին գլխավոր խմբագրի սպանության 15-րդ տարելիցն է:




