ԿարևորՄիջազգային
Թուրքիայում նավթատարի մոտ խոշոր պայթյուն է որոտացել
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք շրջանում նավթատարի մոտ հզոր պայթյուն է որոտացել: Առայժմ հայտնի չէ պատճառը:
Ermenihaber-ի փոխանցմամբ, պայթյունի հետևանքով բռնկվել է հրդեհ և փակվել Քահրամանմարաշ-Գազիանթեփ մայրուղին: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցներ և շտապօգնության մեքենաներ։ Կա վտանգ, որ պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը կարող է հասնել բնակավայրեր:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ընթանում է հետաքննություն: