ԿարևորՀասարակություն

Oxfam. Աշխարհի 10 ամենահարուստների կարողությունը համաճարակի արդյունքում կրկնապատկվել է

Համաճարակը աշխարհի ամենահարուստներին ավելի հարստացրել է, աղքատներին ավելի աղքատացրել։ Այս մասին BBC-ի փոխանցմամբ՝ ասված է Oxfam բարեգործական կազմակերպության զեկույցում։

Համաշխարհային տնտեսական ֆորումի հովանու ներքո անցկացվող համաշխարհային առաջնորդների վիրտուալ գագաթնաժողովից առաջ հրապարակված զեկույցում Oxfam-ը հայտնել է, որ մարդկանց կարողությունը 700 միլիարդ դոլարից հասել է 1,5 տրիլիոն դոլարի՝ ավելանալով օրական միջինը 1,3 միլիարդ դոլարով:

Ամենաաղքատների ցածր եկամուտները ամեն օր 21 000 մարդու մահվան պատճառ են դարձել, ասվում է զեկույցում: Սակայն աշխարհի 10 ամենահարուստ մարդիկ կրկնապատկել են իրենց ընդհանուր կարողությունը 2020 թվականի մարտից ի վեր:

Oxfam-ի զեկույցում, որը հիմնված է նաև Համաշխարհային բանկի տվյալների վրա, ասվում է, որ առողջապահության հասանելիության բացակայությունը, սովը և կլիմայի վատթարացումը հանգեցնում են յուրաքանչյուր 4 վայրկյանում մեկ մահվան:

Շուրջ 160 միլիոն մարդ ապրում է օրական 5,50 դոլարից պակաս գումարով, քան կլիներ առանց Covid-ի համաճարակի ազդեցության: Համաշխարհային բանկն օրական 5,50 դոլարը օգտագործում է որպես միջին եկամուտ ունեցող երկրներում աղքատության չափման շեմ:

Կարդացեք նաև

Back to top button