ԿարևորՀասարակություն

Արցախի բնակիչը, որը հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, վերադարձվել է․ ԱՀ ՄԻՊ

Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքի բնակիչ 1953թ. ծնված Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանը, որը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում, ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ վերադարձվել է հայկական կողմին։ Հայտնում է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ 

Հունվարի 14-ին Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Բերձոր քաղաքի 1953թ. ծնված բնակիչ Անդրանիկ Հրանտի Ալեքսանյանի անհայտ կորելու մասին: 

Կարդացեք նաև

Back to top button