ԿարևորՀասարակություն

Հայ խաղաղապահները Ղազախստանից տուն են վերադառնում

ՀԱՊԿ-ի ուժերում ընդգրկված Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի ստորաբաժանումները սկսել են Ղազախստանից դուրս բերել և հայրենիք վերադարձնել իրենց անձնակազմն ու տեխնիկան։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ղրղզստանի հանրապետությունների Հավաքական խաղաղապահ ուժերի ստորաբաժանումները, որոնք կատարել են Ղազախստանի Հանրապետությունում սոցիալ-նշանակություն ունեցող օբյեկտների պահպանության` իրենց առջև դրված խնդիրները, «Ժիտիգեն» և «Ալմաթի» օդանավակայաններում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներում բեռնում են իրենց տեխնիկան, նստեցնում անձնակազմին, որպեսզի բերեն հայրենիք»,-ասված է հաղորդագրության մեջ:

Ղազախստանում բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել 2022 թվականի հունվարի առաջին օրերին։ Հունվարի 4–ին և 5-ին Ալմաթիում բախումներ էին տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև։

Հունվարի 5-ին Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։

ՀԱՊԿ-ը իրավիճակը կայունացնելու համար խաղաղապահ զորախումբ է ուղարկել Ղազախստան։

Կարդացեք նաև

Back to top button