ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը — Զբիգնև Ռաու

ԵԱՀԿ-ն պետք է ակտիվացնի ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը` ասել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտաքին գործերի նախարար Զբիգնև Ռաուն՝ ներկայացնելով ԵԱՀԿ-ում Լեհաստանի նախագահության 2022 թվականի ծրագիրը։

«Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ ռազմական գործողությունների դադարեցումից հետո մենք պետք է վերականգնենք և ուժեղացնենք մեր ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում բարգավաճ զարգացմանը», — հայտարարեց պարոն Ռաուն:

Նա նշել է, որ Լեհաստանի նախագահությունը հատուկ ուշադրություն կդարձնի ԵԱՀԿ տարածքում անվտանգության իրավիճակի բարելավմանը՝ հատկապես նպաստելով տարածաշրջանային և ձգձգվող հակամարտությունների խաղաղ լուծումներ գտնելուն։

«ԵԱՀԿ-ն հաստատակամ է՝ օգնելու մեղմացնել առկա հակասությունները՝ միևնույն ժամանակ լիովին հարգելով տարբեր տեսակետներ՝ պայմանով որ բոլոր շահագրգիռ կողմերը բարեխղճորեն մոտենան երկխոսությանը», — ասել է գործող նախագահը:

Նա ընդգծել է, որ ժամանակն է ուշադրության կենտրոնում դնել մարդասիրական նկատառումները։

«Ցանկացած ձգձգված հակամարտության հետևում մարդիկ են, որոնք ամենաշատն են տուժում։ Որպես ԵԱՀԿ՝ մեր պարտավորությունն է աջակցել և պաշտպանել ամենաթույլներին՝ քաղաքացիական անձանց, կանանց և երեխաներին, հակամարտությունների հետևանքներից։ Նրանց դժբախտությունը արդյունավետորեն մեղմելու համար մենք պետք է հավասարապես առաջնորդվենք քաղաքական նկատառումներով և բարոյական հրամայականներով», — հայտարարել է գործող նախագահը։

Նա շեշտել է մարդու իրավունքներին, ազատության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության կարևորությունը, և նշել ռազմական միջոցների կիրառման սպառնալիքների այնթույլատրելիությունը։

Կարդացեք նաև

Back to top button