
Հայկական Flyone Armenia ավիաընկերությունը թուրքական իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը չորեքշաբթի երեկոյան ՏԱՍՍ-ին հայտնել է, որ առաջին թռիչքը նախատեսված է փետրվարի 2-ին։
«Flyone Armenia» ավիաընկերությունը թուրքական ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար, մենք առաջին չվերթը նախատեսել ենք փետրվարի 2-ին»,- ասել է նա։
Երևան-Ստամբուլ չվերթները կիրականցվեն «Զվարթնոց» միջազգային
օդանավակայանից դեպի «Ստամբուլ» միջազգային օդանավակայան, յուրաքանչյուրի
համար մատչելի գնով՝ սկսած 39 եվրոյից կամ FLYONE CLUB-ի անդամների համար՝ 34
եվրոյից։ Հայտնում է ավիաընկերությունը։
Փետրվար — Մարտ ամիսներին թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝
երկուշաբթի և ուրբաթ օրերին՝ հետևյալ չվացուցակով.
● Երևան (EVN) 18:00 — Ստամբուլ (IST) 19:50
● Ստամբուլ (IST) 20:40 — Երևան (EVN) 23:50
Ապրիլից՝ շաբաթական 3 չվերթ հաճախականությամբ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և
ուրբաթ օրերին։




