ԿարևորՀասարակություն

Մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն. ԿԳՄՍ փոխնախարար

2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն: Այս մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Հարգելի մանկավարժներ, վերլուծելով տարեվերջյան գնահատումների անառողջ իրավիճակը, կարծում եմ, որ դեռ 2017 թվականին սահմանված մեթոդական ցուցումները փոփոխության էական կարիք ունեն, մասնավորապես. 

— պետք է վերանայել թեմատիկ աշխատանքից բացակայության դեպքում մեկ միավոր նշանակելու, մեղմ ասած, անհասկանալի մոտեցումը, 

— պետք է հրաժարվել կիսամյակային գրավոր աշխատանքների մոտեցումից՝ սովորողի կիսամյակը նշանակելով ամբողջ ընթացքում ստացած գնահատականների միջինով, 

— եթե սովորողը բացակայում է և չի գրել թեմատիկ աշխատանքը, ապա գրելու պարագայում գնահատականը պետք է ամրագրել հենց աշխատանքը գրելու օրը, ոչ թե վերադառնալով թեմատիկ աշխատանքի սահմանված օրվան։

Խնդրում եմ նշել՝ ինչ այլ փոփոխությունների կարիք եք տեսնում, ինչպես նաև ձեր դիրքորոշումն արտահայտել այս հնարավոր փոփոխությունների մասով»,- գրել է Անդրեասյանը։

Կարդացեք նաև

Back to top button