
ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստը տեսաժողովի ձևաչափով կանցկացվի հունվարի 13-ին, որի ընթացքում մասնակիցները կքննարկեն Ղազախստանում խաղաղապահ գործողութունների իրականացումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայտենդինովը:
Վերջինիս խոսքով՝ նիստին կմասնակցեն նաև ՀԱՊԿ Միավորված շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Տախիր Խայրուլոևը:
Ղազախստանում զանգվածային ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին. երկրի արևմուտքում գտնվող Ժանաոզեն և Ակտաու քաղաքների բնակիչները դեմ են արտահայտվել հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմանը: Ավելի ուշ բողոքի ակցիաները տարածվել են այլ քաղաքներում։ Ի պատասխան՝ իշխանությունները մինչև հունվարի 19-ը արտակարգ դրություն են հայտարարել ամբողջ երկրում։ ՄԱԿ-ի տվյալներով՝ Ղազախստանում ցույցերի ընթացքում տուժել է մոտ 1000 մարդ։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ Ղազախստանի անվտանգության 17 աշխատակից է զոհվել, ավելի քան 1300-ը՝ վիրավորվել։




