ԿարևորՔաղաքական

ԵԱՀԿ-ն մտահոգված է հայ և ադրբեջանական ուժերի միջև բախումների վերսկսմամբ

ԵԱՀԿ-ի Լեհաստանի նախագահությունը խորը մտահոգություն է հայտնում «հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով վերսկսված բախումների վերաբերյալ, հատկապես որ բռնությունը հանգեցրել է զոհերի»։

«Կոչ ենք անում զերծ մնալ ուժի կիրառումից և շարունակել վերջերս սկսված բովանդակալից քաղաքական երկխոսությունը։ Լեհաստանը՝ որպես ԵԱՀԿ նախագահող երկիր, հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ վերականգնելու և ամրապնդելու ջանքերը՝ ուղղված կայուն խաղաղության հաստատմանը և տարածաշրջանում կայուն զարգացմանը»,-ասված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ տարածած ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարության մեջ։

Այս հարցում ԵԱՀԿ գործող նախագահն իր աջակցությունն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Նա վերահաստատել է իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ Լեհաստանի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի շարունակական աշխատանքին։

Կարդացեք նաև

Back to top button