ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընթացքը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահների արդյունավետ համակարգված գործողությունները, որոնք նպաստել են հանրապետությունում իրավիճակի կարգավորմանը։

Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը և պայմանավորվածությունների կատարման որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով։

Կարդացեք նաև

Back to top button