ԿարևորՀասարակություն

Բերքառատի դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվել է հերոս Գևորգ Ասատրյանի անունով

Բերքառատի միջնակարգ դպրոցում բացվել է 44-օրյա պատերազմում քաջի մահով ընկած Գևորգ Ասատրյանի (ծնվ. 2000թ.) անվան դասարան։ Միջոցառմանը ներկա են եղել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սեդա Սողոմոնյանը, մարզպետի օգնական Լիլիթ Նիկոյանը, հերոսի ծնողները, հարազատներն ու համերկրացիները։

Դպրոցի տնօրենության նախաձեռնությամբ կազմակերպվել էր հուշ-ցերեկույթ, որը հաջորդել է դասարանի անվանակոչման արարողությանը։ Մարզպետ, զինվորականի երկար ուղի անցած  Ռազմիկ Պետրոսյանն իր ելույթում ներկաներին կոչ է արել Գևորգի ու հանուն հայրենյաց նահատակված բոլոր քաջերի անունները  հպարտորեն արտասանել, որովհետև նրանցից յուրաքանչյուրը  կերտել է մի հերոսապատում, որով պիտի ոգեշնչվենք, ապրելու և արարելու կենսատու ուժ ստանանք։

Մարզպետն իր անունից պատվոգիրը հանձնել է Գևորգի ծնողներին, երախտագիտություն հայտնել հերոսածին մորը։  

Դպրոցականները հանդես են եկել ռազմահայրենասիրական ասմունքով, երգ ու պարով՝ վստահեցնելով, որ նրանք թեև փոքր են, բայց գիտակցում են, որ  իրենց ավագ եղբայրների ու պապերի ժառանգած հայրենիքի տերն ու պաշտպանն են։ 

Կարդացեք նաև

Back to top button