ԿարևորՀասարակություն

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը՝ դռնփակ․ քննարկվել է «Հայաստան» հիմնադրամի փոխանցումների հարցը

Ի՞նչ նպատակներով է ծախսվել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում  համահայկական հիմնադրամի  հավաքագրած եւ կառավարությանը փոխանցված ավելի քան 52 մլրդ դրամը։ Այս հարցը դռնփակ քննարկման թեմա է դարձել ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում։ Հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանն ասել է, որ հարցումներ են ուղարկել կառավարություն և հիմնադրամին։

Ինչպե՞ս է ծախսվել «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած և կառավարությանը փոխանցված ավելի քան 52 մլրդ դրամը։ Հոգաբարձուների խորհրդում  ներկայացված  37 անդամների մի մասը ներկա չի եղել որոշումների կայացման ժամանակ, եւ քննիչ հանձնաժողովի նախագահ Արծվիկ Մինասյանին հետաքրքրում էր մուտքերի ու ծախսերի օրինականության հարցը․

«Հարց՝ արդյո՞ք գործադիր իշխանության ներկայացուցիչները, որոնք պետք է քվեարկեին գումարը պետական բյուջե տանելու համար, հետո նաեւ այդ գումարը տնօրինելու վերաբերյալ, գույքային շահ են ունեցել,  արդյո՞ք իրենք պետք է քվեարկեին, թե՞ ոչ։ Սա կարեւոր է, որպեսզի հասկանանք՝ այս միջոցները, որ եկել են պետական բյուջե, որքանով է համապատասխանում օրենքի պահանջներին, մուտքագրման տեսանկյունից։ Ծախսերի առումով որոշումների կայացնելու մասով եւս պետք է կառավարության առանձին որոշումները քաննարկման առարկա դարձնենք։ Մենք ուզում ենք հասկանալ մուտքերի օրինական լինելը եւ դրա հիման վրա ծախսերի օրինաչափ ու համաչափ, նպատակային լինելը»։

Քննիչ հանձնաժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը  նշեց, որ լավ կլիներ պարզաբանումներ լսել  հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանից, որը նաև Հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Հարցեր ուղղվեցին  «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին։

Մամաիջանյանին հետաքրքրում է հիմնադրամի գումարը կառավարությանը տրամադրելու  որոշման տրամաբանությանը, մի քանի հարց կարճ ձեւակերպես Արծվիկ Մինասյանը․

«Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի նպատակները, դրամահավաքի մասին հրապարակային հայտարարությունները, դրամահավաքին մասնակցող անձանց ֆիզիկական եւ իրավաբանական քանակը»։

Հայկակ Արշամյանը հստակեցրեց, որ 2020 թվականի տարեկան հաշվետվությունը տեղադրված է ՊԵԿ-ի կայքում։ Նպատակը պայմանավորված էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմով։ Մասնակցության առումով․

«750 հազար նվիրատու է մասնակցել դրամահավաքին, որից 500 հազարի գումարները եկել են հիմնադրամի հաշիվներին։ Հիմնադրամը ունի դրամային հաշիվ ԿԲ–ում եւ հաշվեհամարներ տարբեր բանկերում, չունի գանձապետական հաշվեհամար։ Կարծում եմ՝ դրա կարիքն էլ չկա։ Նվիրատուների մեծ մասին իդենտիֆիկացնել չի լինում, օրինակ,  1000 դրամ SMS-ով ուղարկածներին հնարավոր չէ իդենտիֆիկացնել ու պարզել, թե ովքեր են»։

«Եղել են առցանց փոխանցումներ, որտեղ անուններ չեն նշվել, եւ հնարավոր չէ պարզել բոլոր նվիրատուներին»,- հստակեցրեց հիմնադրամի գործադիր տնօրենը։

Նա համամիտ չէ, թե հիմնադրամի վարկանիշը, գումարը կառավարությանը փոխանցելուց հետո, ընկել է։ Եթե այդպես լիներ, պատերազմից հետո եւս 23 մլն դրամ չէր հավաքագրվի։ Իսկ գումարը կառավարությանը փոխանցելու որոշումը կայացվել է կոնսենսուսով, -հավելեց «Հայաստան» հիմնադրամի նախագահ Հայկակ Արշամյանը։  

Կարդացեք նաև

Back to top button