Մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին
Երեքշաբթի օրը 65 տարեկան հասակում Իտալիայում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կվիլոն։
«Դեյվիդ Սասոլին մահացել է հունվարի 11-ին ժամը 01:15-ին»,- գրել է Կուիլյոն Twitter-ում։
Նրա խոսքով՝ Սասոլին մահացել է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել է։
Երկուշաբթի օրը Սասոլին հոսպիտալացվել է Իտալիայում իմունային համակարգի դիսֆունկցիայի հետ կապված ծանր բարդությունների պատճառով: Ինչպես նշել է ANSA գործակալությունը, Եվրախորհրդարանի ղեկավարի մասնակցությամբ նախատեսված բոլոր միջոցառումները չեղարկվել են։
Դեկտեմբերին 65-ամյա Սասոլին, Իտալիայի Դեմոկրատական կուսակցության նախկին լրագրողը, հայտարարել էր, որ չի առաջադրի իր թեկնածությունը Եվրախորհրդարանի խոսնակի պաշտոնում, որպեսզի, ինչպես նա էր նշել, «չպառակտվի եվրոպական մեծամասնությունը»։ Նրա պաշտոնավարման ժամկետը լրացել է հունվարին։