ԿարևորՄիջազգային

Նյու Յորքում հրդեհի պատճառով 19 մարդ է զոհվել

Կիրակի օրը Նյու Յորքի Բրոնքսում բնակարանային հրդեհի պատճառով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ ինը երեխա: Ինչպես հայտնում է The Guardian-ը, սա քաղաքում վերջին 30 տարվա ամենասարսափելի հրդեհներից մեկն է:

Տասներեք մարդ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան հինգ տասնյակ մարդ։

Իշխանությունները հայտնել են, որ հրդեհը բռնկվել է դուպլեքս բնակարանում գտնվող տաքացուցիչի պատճառով:

Կարդացեք նաև

Back to top button